Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.
Երևանում` +41.0 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արտաշատում՝ 40.4 °C,
Աշտարակում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.):
Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ 2006թ․ +40.0 °C),
Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ 2003թ. +40.0 °C,),
Աշտարակում՝ 0.3-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.),
Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.
Երևանում՝ +40.7 °C,
Մերձավանում՝ +40.5 °C,
Արմավիրում՝ +40.0 °C:
Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.
Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ 39.5 °C, 2006թ.),
Մերձավանում՝ 0.9 °C -ով (+39.6 °C, 2006թ.):
Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.),