Հունաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելուն։
Այն դարձել է G7-ի հռչակագրին միացած տասնչորսերորդ երկիրը՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ շնորհակալություն հայտնելով Աթենքին:
Երմակը հավելել է, որ Ուկրաինան շարունակում է աշխատել գործընկերների հետ՝ խոստանալով «ավելի շատ լավ նորություններ»: