Օգոստոսի 12-ին՝ ժամը 08:41-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, այնուհետև՝ գովազդային վահանակի սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։