Ուկրաինական պատվիրակությունը` նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ` անվտանգության երաշխիքների տրամադրման համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
«Ուկրաինան այսօր սկսել է Մեծ Բրիտանիայի հետ աշխատանքային մակարդակում բանակցությունների առաջին փուլը` անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շուրջ, ինչը նախատեսված է Ուկրաինային աջակցության համատեղ հռչակագրով, որը համապատասխան երկկողմ փաստաթղթերի մշակման հիմք է հանդիսանում»,- հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունն է, որի հետ Ուկրաինան սկսել է բանակցություններ վարել անվտանգության երաշխիքների շուրջ: