Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ՝ հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նա հավելել է, որ Ղրիմի կամուրջը չի վնասվել, թեպետ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն էլ պարզաբանել է, որ նեղուցով կամրջի անցման շրջանում նկատվող ծուխը հատուկ ծառայությունների կողմից արձակված ծխածածկույթ է:
«Մոտ ժամանակներս երթևեկությունը կվերսկսվի»,- տեղեկացրել է Կրյուչկովը:
Ուկրաինական կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է Ղրիմի կամուրջը պատած ծուխը: