Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,- նշել է դիվանագետը: