ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերը:
«Նման բարբարոսական ակցիաներին արդարացում չի կարող լինել. դրանք անպատասխան չեն մնա: Խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչական հարձակումները»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անթույլատրելի են: