Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Էջմիածին, Նոյեմբերյան, Մարալիկ, Արարատ, Իջևան, Ստեփանավան քաղաքներում և Արփի գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: