Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում: Այս ընթացքում տեղում իրավիճակին ծանոթացել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Սենատի պատվիրակներ:
Բացի պետական աջակցությունից` Սյունիք է հասել նաև Ֆրանսիայի քաղաքներից հավաքված ևս մեկ մեքենա կենսական անհրաժեշտության ապրանք:
«Լուրերի» նկարահանող խումբը շարունակում է աշխատեղ Կոռնիձորում: Նորայր Շողիկյանը տեղից մանրամասներ է ներկայացնում: