Լեռնային Ղարաբաղի ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին՝ օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից ԼՂ հրետակոծության ժամանակ։
Մինչ օրս սակրավորները հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հորդորում են պայթյունների ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։