«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
«Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը»,- ասված է հաղորդագրության մեջ: