Օգոստոսի 10-ին` ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Renault (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) և Opel (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա․ Կ․-ին, այնուհետև վարորդներին և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։