ՀՀ ՊԵԿ-ն ամփոփել է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներն ու նախաձեռնությունները:
Ըստ այդմ՝ 2023 թվականից երեք փուլով ներդրվել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգը։
Հեռախոսազանգերի կենտրոնը առաջին կիսամյակի ընթացքում ստացել է 123295 հարցադիմում․ հարկային մասով հարցադիմումները 80% են, իսկ մաքսային մասով՝ 20%:
Հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում: