Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժել է ավելի քան 20 մարդ, կան ավերածություններ: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարը։ Նա նշել է, որ տեղեկություն է ստացվել նաև Ադըյամանում մեկ վիրավորի մասին:
Լրատվականները գրում են, որ երեկ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում:
Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո երկրում պարբերաբար հետցնցումներ են գրանցվում: