«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին հայտնել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ը: