Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և ծրագրի ուսումնասիրման արդյունքների վրա հիմնված մոնիթորինգ իրականացնող փորձագետներին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կողմերը քննարկել են «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակներում E-Justice համակարգի շուրջ վեր հանված խնդիրները: ԵՄ գործընկերները կարևորել են մոնիթորինգի արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև հույս հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հասնել ընդունելի լուծման:
Նախարարի տեղակալն ընդգծել է ԵՄ հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև E-Justice համակարգի պատշաճ ներդրման և կիրառման կարևորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփելու մոնիթորինգի արդյունքները և հստակեցնել հետագա քայլերը: