Թեհրանը բանտարկյալների փոխանակման համաձայնագրի շրջանակում ազատ կարձակի բանտից տնային կալանքի փոխադրված ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն էլ տեղեկացրել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման հարցում՝ «հինգը հինգի դիմաց» ձևաչափով: Գործարքի համաձայն՝ Իսլամական Հանրապետության համար հասանելի կդառնա միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շրջանակում սառեցված 6 միլիարդ դոլարը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով՝ նշված 6 միլիարդը փրկագին չէ և չի վճարվելու ԱՄՆ հարկատուների միջոցներից։