Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, կոպտորեն խախտում է այդ կառույցի կանոնադրությունը: Այդ մասին նա գրել Թվիթերի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները: Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։