Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին, որն ավարտում է իր լիազորությունները մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ ողջունելով ԱՄՀ մշտական ներկայացուցչին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ԱՄՀ հետ երկրի մակրոտնտեսական կայունությանն ուղղված, ինչպես նաև հարկային ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ հետ Հայաստանում իրականացվող ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը և ֆինանսների ոլորտում առաջիկայում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել կանխիկի շրջանառության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությանը և հարկային ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան բարեփոխումների իրականացման հեռանկարներին: