Ուկրաինական ուժերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվան՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության տվյալով՝ անօդաչուներ են արձակվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ 13 անօդաչու թռչող սարք է խոցել:
«Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել: