ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով պետական աջակցություն ստանալու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 58 կազմակերպություն։
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ շահառու է եղել 47 կազմակերպություն, որոնց վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամի չափով պետական աջակցություն։