Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողություն կատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության ու խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 3 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: