Օգոստոսի 8-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան, Ապարան, Աշտարակ, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Հրազդան, Իջևան քաղաքներում և Հերմոն, Ազատան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 իժ, 3 շահմար, 3 գյուրզա, 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: