Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ տեղեկացնելով, որ առաջին հայտը ներկայացրել է Հայաստանի եվրոպական կուսակցությունը:
Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն՝ առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը, քանի որ կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն: Ուստի առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացրվի մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: