Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ օգոստոսի 10-ին
ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։
Նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։
«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր, հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»,- հորդորում է ԿԸՀ-ն։