Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- նշել է Բադալյանը: