Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի բնակելի թաղամասին, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները՝ կատարվածը որակելով ահաբեկչություն:
Նշվում է, որ ռուսական ուժերը 1 օրվա ընթացքում 82 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 21 բնակավայրի։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Դուբնոյի շրջանը, ինչի հետևանքով նավթի պահեստ է ոչնչացվել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։