Էկվադորում նախընտրական հանրահավաքից հետո անհայտ անձինք սպանել են նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին: Տեղեկությունը հաստատել է Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն:
Associated Press-ը հայտնել է, որ կասկածյալներից մեկը մահացել է փոխհրաձգության ժամանակ, ևս 6 կասկածյալ բերման է ենթարկվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տուժածներ:
Սպանության վայրից քիչ հեռու ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։ Էկվադորի նախագահի չորս թեկնածուները հայտարարել են նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին:
Լրատվականները գրում են, որ թեկնածուի սպանությունից հետո Վիլյավիսենսիոյի նախընտրական գրասենյակները ևս ենթարկվել են զինված հարձակման: Ըստ ԶԼՄ-ների՝ մահափորձից մի քանի շաբաթ առաջ Վիլյավիսենսիոն սպառնալիքներ է ստացել: