Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10 հազար զինվորական կտեղակայի՝ հայտարարել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը լեհական ռադիոյի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ սահմանի պահպանությամբ անմիջականորեն զբաղվելու է 4 հազար զինվորական, իսկ դրան հարող արևելյան շրջաններում՝ մոտ 6 հազարը։
Բլաշչակը նաև խոստացել է, որ երկու տարվա ընթացքում լեհական բանակը կդառնա ամենաուժեղը Եվրոպայում։ Նրա խոսքով՝ այժմ լեհական բանակի թիվը հասնում է 170 հազարի։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից Լեհաստանի կողմից սպառազինության գնումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Ռուսաստանի համար: