Ռուսաստանի արևմտյան սահմանին տեղակայված զինված ուժերի միավորումները կուժեղացվեն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Սերգեյ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Միութենական պետության՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ արդեն տեղակայված է շուրջ 360.000 զինծառայող: Նախարարի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքից բխող սպառնալիքները համարժեք արձագանք են պահանջում:
Շոյգուն զգուշացրել է՝ ռազմի դաշտում իրավիճակը փոխելու նպատակով Կիևին Արևմուտքի մատակարարումները հետագա էսկալացիայի լուրջ ռիսկեր են ստեղծում։ Նա դժգոհություն է հայտնել, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և նրանց դաշնակիցների աջակցության ընդհանուր ծավալը գերազանցում է 160 միլիարդ դոլարը: