ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցեր, նաև իրավիճակը տարածաշրջանում:
Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև «հումանիտար ճգնաժամի» և «շրջափակման» մասին հայտարարություններ տարածելով խոչընդոտում է խաղաղության գործընթացը։