Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լևիտինի հետ՝ հայտնել է ISNA լրատվական գործակալությունը։
Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտային համագործակցության զարգացման ուղիները, մասնավորապես՝ Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը։ Ջալալին ընդգծել է Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մեկնարկի արագացման անհրաժեշտությունը:
Լևիտինն իր հերթին մատնանշել է Ռուսաստանի շահագրգռությունն այդ երթուղու շինարարությունը սկսելու հարցում։