Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում օգոստոսի 9-13-ը կանցկացվեն գոլֆի մրցումները։ Դրանք անցկացվելու են «Արարատ» գոլֆի ակումբում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Սկսվում են նաև հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները:
Հեծանվասպորտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 9-10-ը Շորժա–Ծովագյուղ թերակղզի հատվածում։
Հրաձգության մրցումները կկայանան օգոստոսի 9-14-ը Երևանի հրաձգության մարզադպրոցում։
Սեղանի թենիսի առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 9-14-ը Չարենցավանի Ա․ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։