ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ հարձակումների նոր ալիք է Telegram հավելվածի վրա:
«Եթե դուք նամակ եք ստանում թեկուզ ձեզ ծանոթ օգտատերից, որով նա խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին, և եթե դուք որոշում եք օգնել նրան, ապա երկրորդ քայլով նա խնդրում է ձեր հեռախոսահամարը, որից հետո ուղարկում է հաստատման կոդը՝ իբրև թե ձեր ձայնը գրանցելու համար:
Իսկ իրականում դուք հաքերին եք ուղարկում ձեր Telegram-ի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ գողանում է ձեր հաշիվը: Նման իրավիճակից զերծ մնալու համար անհրաժեշտ է միացնել երկգործոնային պաշտպանություն:
Կարևոր է սոցիալական հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլփոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը»,- ասված է հաղորդագրության մեջ։