Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել: «Մեկը Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- մանրամասնել է քաղաքապետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողմից Մոսկվայի մարզի տարածքի թիրախավորումը ահաբեկչական հարձակման փորձ է: Գերատեսչության տվյալով՝ զոհեր և ավերածություններ չկան։