Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական Le Monde թերթի հետ հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովի գործոնը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մենք վերահաստատում ենք Ադրբեջանին ուղղված մեր պահանջը՝ դադարեցնել սովի օգտագործումը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու նրան ընդունել իր «պայմանները», ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։