Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-9-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։