Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Opel Vectra (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1967 թ.) և Mercedes-Benz (վարորդ` Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: