Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝ էլեկտրոնային տարբերակով:
Գրականությունը հասանելի է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկված հարթակի «Պաշարների շտեմարան» բաժնում, հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/category/66:
Ձեռնարկներն ու դասագրքերը տեղադրվել են ՀՀ մի շարք հրատարակչությունների հետ փոխադարձ համաձայնությամբ:
Շտեմարանը պարբերաբար հարստացվելու է: