ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հայկական պատվիրակության հետ Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։
Հայկական պատվիրակությանն է ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։