Ֆրանսիայի դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ամփոփել են երկու երկրների միջև համագործակցությունը:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ, ով ներկայացնում է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ամփոփեցին երկու երկրների միջև համագործակցությունը մեր ընդհանուր արժեքների առաջխաղացման համար էական նշանակություն ունեցող այս հարթակներում»,- ասված է գրառման մեջ: