Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը 22 կողմ, 9 դեմ ձայներով խորհրդարանի նախագահ է ընտրել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին:
Նրա թեկնածությունը առաջադրել էր իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցությունը։ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր էր հուլիսի 29-ից, երբ Արթուր Թովմասյանը հայտարարեց հրաժարականի մասին։