Օգոստոսի 6-ին` ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի արագաչափի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Հ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:01-ին, մարվել՝ 22:11-ին: Այրվել է ավտոմեքենան։