Օգոստոսի 7-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ: