«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ առանց հիմնավորման արգելվել է Վանաձորից Երևան ժամանած, հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը ժամանցի կենտրոն: