Հարավային Կովկասում համաձայնության գալու և կարգավորման գործընթացներն արագացել են։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում դեսպանների 14-րդ կոնֆերանսի բացման իր ելույթում։
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների հիման վրա ձգտելու ենք լուծել խնդիրները, ավելացնել մեր բարեկամների թիվը և է՛լ ավելի ամրապնդել ներկա բարեկամությունը։ Հարավային Կովկասում կայունության, անդորրի, բարօրության և անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան»,- ասել է Ֆիդանը։