Ստամբուլի արևելքում գտնվող Քոջայելի նահանգի Դերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել։
Լրատվամիջոցների տվյալով՝ պայթյունը որոտացել է Թուրքական հացահատիկի խորհրդին պատկանող ամբարձիչների՝ նավերը հացահատիկով բեռնելու հատվածում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնությունը։
Տուժել է առնվազն 10 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը, սակայն դա միայն նախնական վարկածն է։