Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 696 դեպք, որից 257-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 156, փլուզման, որոնողափրկարարական, ուժեղ քամու, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, պայթյունի, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, երկաթգծի ուղիներին պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, ուժեղ կարկուտի՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 61, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 81, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 202, կեղծ ահազանգի՝ 13, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 54, հրդեհի կեղծ կանչի՝ 33 և 65 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 134, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: