Օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989 թ․), «Toyota» (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1991 թ․), «Toyota» (վարորդ՝ Շ․ Մ․) և «Nissan» (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ս․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել բոլոր ավտոմեքենաները և տեղի ուժերի հետ համատեղ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։