«Մենք համերաշխ ենք Սլովենիայի ժողովրդի հետ, քանի որ այն դիմագրավում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետը՝ ավերածությունները սաստիկ ջրհեղեղներից։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նաև զոհվածների ընտանիքներին»,- ցավակցություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X (նախկին՝ «Թվիթեր») սոցցանցի իր միկրոբլոգում։
Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով, օգոստոսի 5-ի դրությամբ, զոհվել է 4 մարդ։